Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հայաստանում մեկնարկում են լեհական օրեր

Հայաստանում մեկնարկում են լեհական օրեր
25.04.2013 | 19:01

Լեհական օրերի ընթացքում (մինչև հունիսի 4-ը) կանցկացվեն մշակութային միջոցառումներ: Հայ հանդիսատեսը կծանոթանա լեհական թատերական արվեստին, ինչպես նաև կինոյին և դասական երաժշտությանը: Կներկայացվեն մոնոներկայացումներ, լեհ ռեժիսորների նկարահանած ժամանակակից գեղարվեստական ֆիլմեր, 20-րդ դարի լեհ դասական երգահանների ստեղծագործություններ:
Հայաստանում լեհական օրերն արդեն ամենամյա բնույթ են կրում: Անցած տարի շեշտը դրվել է գրականության վրա, այս տարի ուշադրության կենտրոնում են թատրոնը, կինոն և երաժշտությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ